Slider First Image
Մեր մասին

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացման նպատակով, 2007թ.-ի ապրիլի 9-ից սկսած, Վրաստանում և Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան Մատրա ԿԱՊ փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից տրամադրված միջոցների հաշվին իրականացվող «Ընտրական իրավունքների իրազեկության և պաշտպանության քարոզարշավ» ծրագրի շրջանակներում, հասարակությանը կմատուցվի անվճար իրավաբանական խորհրդատվություն:

 

ՀԵԻԱ-ն տպագրել է նաև 10 անուն տեղեկատվական թերթիկներ, որոնց կարող եք ծանոթանալ «Տեղեկատվական թերթիկներ» էջում :

 

Անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՀԵԻԱ-ի կողմից հրատարկված տեղեկատվական թերթիկներ ստանալու համար կարող եք այցելել ՀԵԻԱ-ի գրասենյակներ.

 

- ք. Երևան, Նալբանդյան 7, բն 2 (մուտքը` բակի կողմից), հեռ. (010) 54-01-99, 58-02-99, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72, հեռ. (0285) 62511, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Գորիս, Մաշտոցի 3, երկրորդ հարկ, հեռ. (0284) 25861, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Գավառ, Մարզպետարանի շենք, 4-րդ հարկ, հեռ: (0264) 25503, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1, հեռ. (0322) 22317, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1, բն.2, հեռ. (0312) 38236, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Իջևան, Սահմանադրության հրապարակ 1, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ, հեռ. (0262) 32499, էլ. փոստ՝ [email protected]:

 

Քվեարկությունը մայիսի 12-ին

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Տեղեկատվական թերթիկներ

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների վերաբերյալ քաղաքացիների իրավական իրազեկության բարձրացման նպատակով 2007թ.-ի ապրիլի 9-ից սկսած հասարակությանը կմատուցի անվճար իրավաբանական խորհրդատվություն: Անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև ԱԺ ընտրությունների վերաբերյալ ՀԵԻԱ-ի կողմից հրատարկված տեղեկատվական թերթիկներ ստանալու համար կարող եք այցելել ՀԵԻԱ-ի գրասենյակներ.

 

- ք. Երևան, Նալբանդյան 7, բն 2 (մուտքը` բակի կողմից), հեռ. (010) 54-01-99, 58-02-99, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Կապան, Ա. Մանուկյան 1, բն. 72, հեռ. (0285) 62511, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Գորիս, Մաշտոցի 3, երկրորդ հարկ, հեռ. (0284) 25861, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Գավառ, Մարզպետարանի շենք, 4-րդ հարկ, հեռ: (0264) 25503, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Վանաձոր, Վարդանանց 82, բն. 1, հեռ. (0322) 22317, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Գյումրի, Տիգրան Մեծի 1, բն.2, հեռ. (0312) 38236, էլ. փոստ՝ [email protected],

- ք. Իջևան, Սահմանադրության հրապարակ 1, Մարզպետարանի շենք, 1-ին հարկ, հեռ. (0262) 32499, էլ. փոստ՝ [email protected]:

 

«ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում Հայաստանում գործող ընտրական համակարգի, ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, ՏԻՄ-երի ընտրությունների անցկացման ընդհանուր պայմանների և այս գործընթացում քաղաքացիների իրավունքների վերաբերյալ:

 

Տեղեկատվական թերթիկ - 53.4KB

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՐԳԸ, ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում Հայաստանի Ազգային ժողովի ընտրակարգի, պատգամավորության թեկնածուների և պատգամավորների իրավունքների, պարտականությունների, գործունեության երաշխիքների մասին:

 

Տեղեկատվական թերթիկ - 54.0KB

 

«ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ»

 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում ընտրողների ցուցակների կազմման և վարման, հաշվառում չունեցող անձանց ցուցակներում ընդգրկվելու կարգի, ընտրողների ցուցակների մատչելիության, ինչպես նաև ընտրողների ցուցակների անճշտությունները ճշտելու կարգի վերաբերյալ:

 

Տեղեկատվական թերթիկ - 54.5KB

 

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ»

 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում նախընտրական քարոզչության ընդհանուր պայմանների, քարոզչության իրականացման ձևերի, քարոզչության իրականացման սահմանափակումների և հարակից հարցերի վերաբերյալ:

 

Տեղեկատվական թերթիկ - 54.0KB

 .

«ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ»

 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկացնում է նախընտրական քարոզչության ֆինանսավորման, նախընտրական հիմնադրամների ձևավորման, ծախսերի թափանցիկության ապահովման և հարակից հարցերի մասին:

 

Տեղեկատվական թերթիկ - 53.9KB

 

«ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ»

 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկություններ է պարունակում վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ ընտրական գործընթացի մասնակցության, նրանց գրանցման և հավատարմագրման, նրանց իրավունքների և երաշխիքների մասին:

 

Տեղեկատվական թերթիկ - 54.4KB

 

«ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ»

 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկացնում է քվեարկության ընթացակարգին և դրա փուլերին ընտրողների մասնակցության մասին: Մասնավորապես նկարագրվում է քվեարկության կարգը և ընտրողի իրավունքները տվյալ գործընթացում:

 

Տեղեկատվական թերթիկ - 53.0KB

 

«ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ ԸՆՏՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ»

 

Սույն տեղեկատվական թերթիկը տեղեկացնում է ընտրական գործընթացի տարբեր փուլերում հնարավոր խախտումների մասին: Մասնավորապես նշված են առավել հրատապ և ընտրությունների ելքի վրա ազդող հնարավոր խախտումները:

 

Տեղեկատվական թերթիկ - 55.9KB

 

«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ»

Սույն տեղեկատվական թերթիկում տրվում են այն արարքները, որոնց համար սահմանվում են վարչական և քրեական պատասխանատվություն, հղումներ են արվում համապատասխան արարքներին և պատասխանատվություն սահմանող օրենքներին և հոդվածներին:

 

Տեղեկատվական թերթիկ - 55.2KB

 

«ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ»

 

Սույն տեղեկատվական թերթիկում տեղեկատվություն է տրվում խախտված ընտրական իրավունքների վերականգնման մեխանիզմների, մասնավորապես դատական կարգով խախտված իրավունքների վերականգնման հնարավորությունների և ընթացակարգերի մասին:

 

Տեղեկատվական թերթիկ - 54.2KB

 

Քվեարկությունը մայիսի 12-ին

---------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
ASAID Սույն կայքի վերակառուցման ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի օգնության շնորհիվ` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով տրամադրվող օժանդակությամբ: Բովանդակությունը կարող է չարտացոլել ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Պատրաստված է՝ "Շահումյան Մեդիա"–ում